Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը դիտարկում է գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիին պաշտոնանկ անելու հնարավորությունը և սկսել է փնտրել նրան փոխարինելու թեկնածուներին, հաղորդում է «Tuttomercatoweb»ը:

Իտալացի մարզիչի ճակատագիրը ակումբում մեծապես կախված կլինի Չեմպիոնների լիգայում թիմի ելույթներից։

Աղբյուրի տեղեկություններով` թուրինյան ակումբի ղեկավարության առաջնահերթ տարբերակը Զինեդին Զիդանն է, սակայն նա չի պատրաստվում հեռանալ «Ռեալից»: Իտալական ակումբի շորթ-լիսթում են նաև Մաուրիսիո Պոչետինոն և Սիմոնե Ինձագին:

Սարրին «Յուվենտուսը» գլխավորել է 2019 թվականի ամռանը և թիմի հետ նվաճել է չեմպիոնական տիտղոսը Ա Սերիայում: Սարրիի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը:

Facebook Comments