«Լոռի» ՖԱ-ն հայտնում է, որ վանաձորյան թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել իսրայելցի մասնագետ Ալբերտ Սոլոմոնովը։

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը և նախագահ Ռոբերտ Գրիգորյանը հանդիպեցին թիմի եւ երկրպագուների հետ ու ներկայացրին նորանշանակ գլխավոր մարզչին։

Ալբերտ Սոլոմոնովը Դերբենտի ֆուտբոլային դպրոցի սան է։ Որպես ֆուտբոլիստ՝ հանդես է եկել հայրենի թիմում, ինչպես նաև ԽՍՀՄ Մ17 հավաքականում։

Մարզչական կարիերան սկսել է 1996 թվականին։ Կարիերայի գերակշիռ մասն անցկացրել է Իսրայելում։ 46-ամյա մասնագետն աշխատել է «Մաքքաբի» Հադերա, «Մաքքաբի» Թել Ավիվ, «Մաքքաբի» Պետահ-Տիվկա ակումբների ակադեմիաներում՝ որպես պատանեկան և երիտասարդական թիմերի գլխավոր մարզիչ։

Այնուհետեւ գլխավորել է իսրայելական «Ահվա Արաբե» ակումբի առաջին թիմը։ Մարզել է նաեւ Իսրայելի Մ15 հավաքականը։

46-ամյա մասնագետն աշխատել է նաեւ մոլդովական «Օլիմպիա» ակումբում, նախ՝ որպես սպորտային տնօրեն, այնուհետև գլխավոր մարզիչ։

Սոլոմոնովի հետ պայմանագիրը կնքվել է 1+1 ֆորմատով։

Facebook Comments