Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը «Ինտեր» է տեղափոխվել մշտական հիմունքներով, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա չիլիացի ֆուտբոլիստը «Ինտերի» հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: Ընդ որում՝ Ալեքսիսն իտալական ակումբին բաժին է հասել անվճար։ Նա խզել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և միլանյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերի» հետ պայմանագրի համաձայն Սանչեսը տարեկան 7 միլիոն եվրո կստանա: Սկզբնապես նշվում էր, որ «Ինտերը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ տրանսֆերի գումարի շուրջ, սակայն հետագայում հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը խզելու է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

2019/20 մրցաշրջանում Սանչեսը վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»: Հարձակվողը մասնակցել է 29 հանդիպման բոլոր մրցաշարերում, դարձել է 4 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments