Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի մասին:

«Լիոնելն ասում էր, որ ցանկանում է կարիերան ավարտել մեր ակումբում։ Չեմ կասկածում, որ նա կավարտի իր կարիերան հենց մեր թիմի մարզաշապիկով։ Դա տեղի կունենա երեք-չորս տարի անց։

Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Ոչ միայն այս պահին, այլև ողջ պատմության ընթացքում: Նա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է և հստակ հասկացնել է տվել, որ մտադիր է մնալ մեզ հետ», – Բարտոմեույի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

33-ամյա արգենտինացու գործող աշխատանքային պայմանագիրը իսպանական գրանդ ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում Մեսսին մասնակցել է Իսպանիայի առաջնության 33 հանդիպման, դարձել է 25 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments