Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջջի Բուֆֆոնը կարիերան չի ավարտի հաջորդ ամռանը, հաղորդում է «Tuttosport»-ը:

41-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբում կարող է մնալ ևս մեկ մրցաշրջան։

Բուֆֆոնը լրջորեն դիտարկում է այդ հնարավորությունը։ Իր հերթին ակումբը նույնպես պատրաստ է նման գործարքի ։

Հիշեցնենք, որ դարպասապահն այս ամռանը վերադարձել է «Յուվենտուս»։ Նախորդ մրցաշրջանը նա անցկացրել է «ՊՍԺ»-ում ։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here