Հռոմեական «Լացիոն» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Դավիդ Սիլվայի հետ, այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա իսպանացի ֆուտբոլիստը մոտ է իտալական ակումբի հետ 3 տարով պայմանագիր կնքելուն։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 3 մլն եվրո։ Սպասվում է, որ շուտով պայմանագիր կկնքեն իսպանացի ֆուտբոլիստի հետ։

«Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո Դավիդ Սիլվան ազատ գործակալի կարգավիճակ ունի։

ԱՊԼ ավարտված մրցաշրջանում Սիլվան անցկացրել է 27 հանդիպում, խփել է 6 գոլ և կատարել է 10 գոլային փոխանցում։

Facebook Comments