Բրազիլացի հարձակվող Վիլլիանը կհեռանա «Չելսիից» և կտեղափոխվի «Արսենալ»։

«ESPN»-ի հաղորդմամբ՝ 31-ամյա բրազիլացի հարձակվողը պայմանավորվել է «Արսենալի» ղեկավարության հետ 3 տարվա պայմանագրի շուրջ։ Ըստ դրա՝ Վիլլիանը իր նոր ակումբում կվաստակի շաբաթական 111.000 եվրո։ Գործարքի մասին կհայտարարվի այս ամսվա վերջին։

«Չելսին» առաջարկում էր Վիլլիանին երկու տարվա պայմանագիր, իսկ ֆուտբոլիստը պահանջում էր երեքը։ Արդյունքում կողմերը համաձայնության չհասան և ֆուտբոլիստը հեռանում է «Չելսիից»։

Վիլլիանը հանդես է գալիս «Չելսիում» 2013թ․-ից։ Բրազիլացի ֆուտբոլիստը ԱՊԼ-ի ավարտված առաջնությունում մասնակցել է 36 հանդիպման, խփել է 9 գոլ և կտարել է 9 գոլային փոխանցում։

Facebook Comments