«Բորուսիա Դորտմունդի» աստղային ֆուտբոլիստը Ջեյդոն Սանչոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացու տեղափոխությունն անխուսափելի է։ Ակումբները համաձայնության են եկել ֆուտբոլիստի տեղափոխության հարցում։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել են տարբեր տեղեկություններ, որ «Բորուսիան» մտադիր չէ նվազեցնել Սանչոյի գինը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» սպառնում է դուրս գալ բանակցություններից, եթե գերմանական ակումբը չիջեցնի ֆուտբոլիստի տրանսֆերի գինը։

Հաղորդվում էր նաև, որ անգլիացին համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, նրա պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի ամառը:

Անցած մրցաշրջանում Սանչոն «Բորուսիայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 20 գոլ և կատարել 20 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments