Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդի» հետ խաղից առաջ հայտարարել է, որ միշտ կմնա «Բարսելոնայի» երկրպագու, ինչպես նաև չի ցանկացել կանխագուշակել Զիդանի մարտավարությունը:

«Դժվար է կանխատեսել Զիդանի մարտավարությունը։ Երբ մտածում ես, որ գիտես, նա ուրիշ բան է կիրառում։ «Ռեալ Մադրիդի» բոլոր հանդիպումները դիտել ենք Պրիմերայի մեկնարկից հետո, քննարկել ենք ինչ-որ նկատառումներ, թե ինչպես նրանք կսկսեն այդ հանդիպումը։ Բայց ավելի շատ էինք կենտրոնանում այն բանի վրա, թե ինչ կարող ենք անել ինքներս։

Ես խաղալով «Ռեալի» կամ այլ թիմի դեմ, ես միշտ «Բարսելոնայի» երկրպագու եմ լինելու։ Այս ակումբը շատ բանով ձևավորեց իմ անձը։ Իսկ եթե խաղանք «Բարսելոնայի» դեմ, ես կցանկանամ հաղթել կատալոնացիներին։ Այստեղ չկա ոչ մի յուրահատուկ բան։ Ես ցանկանում եմ հաղթել հանուն մեր խաղացողների, որպեսզի մեր ակումբը հաջորդ քայլը կատարի», — իսպանացու խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» միջև հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին՝ ժամը 23:00-ին:

Facebook Comments