Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչի վերջին հանդիպումների արդյունքում հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը: Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան օգոստոսի 10-11-ը Գերմանիայում։

Օգոստոսի 10

«Մանչեսթեր Յունայթեդ»(Անգլիա) – «Կոպենհագեն» (Դանիա)
«Ինտեր» (Իտալիա) – «Բայեր»(Գերմանիա)

Օգոստոսի 11

«Շախտյոր»(Ուկրաինա) — «Բազել»(Շվեյցարիա)
«Վուլվերհեմպտոն»(Անգլիա) – «Սևիլիա»(Իսպանիա)

Մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 21-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին կայացան Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչի չորս հանդիպումներ։ «Վուլվերհեմպտոնը» 1:0 հաշվով հաղթել է «Օլիմպիակոսին», «Սևիլիան» 2:0 հաշվով հաղթել է «Ռոմային»: «Բազելը» հաղթել է «Այնտրախտին»(2:0), և«Բայերն» էլ հաղթել է «Ռեյնջերսին» (1:0):

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային վարակի համաճարակի պատճառով որոշվել էր, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչները, քառորդ եզրափակիչները և 1/8 եզրափակիչը տեղի կունենան Գերմանիայի չորս մարզադաշտերում՝ մեկ խաղով:

Facebook Comments