Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Լիոնի» հետ պատասխան խաղից առաջ իր ապագայի մասին:

«Չեմ կարծում, որ սա կարող է լինել իմ վերջին հանդիպումը «Յուվենտուսում»։

Իմ ապագան ակումբում կախված չի լինի «Լիոնի» հետ խաղից։ Հակառակ դեպքում կստացվի, որ «Յուվենտուսի» ղեկավարները ամեն ինչ կգնահատեն էմոցիոնալ մակարդակով, ինչպես և երկրպագուները», – ասել է Սարրին։

Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպումը «Լիոնի» հետ կկայանա վաղը՝ օգոստոսի 7-ին։ Սկիզբը ՝ 23 ։ 00-ին։ Առաջին խաղում թուրինցիները պարտվել են 0:1 հաշվով:

Facebook Comments