«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ ապագայում կփոխի ակումբային գրանցումը։ Զինեդին Զիդանը այլևս չի վստահում Խամես Ռոդրիգեսին, այս մասին հայտնում է «AS»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 29 ամյա կոլումբիացի ֆուտբոլիստը խնդրել է Զինեդին Զիդանին իրեն հանգստի հնարավորություն տալ, իսկ ֆրանսիացի մարզիչը այլևս չի պատրաստվում նրան շանս տալ։

Կարելի է ասել Խամես Ռոդրիգեսը արդեն անցկացրել է իր վերջին հանդիպումը «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկով, իսկ այժմ նոր ակումբ է փնտրում։ Խամես Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքրված են՝ «ՊՍԺ»-ն, «Արսենալը» և «Ատլետիկոն»։

Facebook Comments