Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը չի պատրաստվում վաճառել իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոյին, հաղորդում է «Radio Marca»-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիացի երիտասարդ մարզիչը կարծում է, որ Ալոնսոն բավականին լավն է թիմի համար և նոր ձախ պաշտպանի գնման դեպքում իսպանացին հանգիստ կվերաբերվի մրցակցությանը և կշարունակի աշխատել թիմի օգտին:

Բացի այդ, Ալոնսոն լավ է հանդես գալիս հարձակման գծում, այդ պատճառով «Չելսին» չի վաճառի ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, չնայած իսպանացի ֆուտբոլիստի հեռանալու մասին ավելի վաղ շրջանառվող լուրերին: Թիմը կլքի մյուս ձախ պաշտպանը՝ Էմերսոն Պալմերին, ում Ֆրենկ Լեմպարդը սկսել է ավելի քիչ վստահել։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Չելսին» պատրաստ է գնել «Լեսթերի» եզրային պաշտպան Բեն Չիլվելին և նրան դարձնել աշխարհի ամենաթանգ պաշտպանը։

Facebook Comments