Անգլիական Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է Անգլիայի առաջնության նախորդ խաղարկության լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցուցակը:

Ցուցակում տեղ են գտել «Լիվերպուլի» միանգամից երեք ներկայացուցիչներ, որոնք 30 տարվա մեջ առաջին անգամ նվաճել են չեմպիոնական տիտղոսը:

Թեկնածուների ցուցակը՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Ջորդան Հենդերսոն, Սադիո Մանե (բոլորը՝ «Լիվերպուլ»), Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Դենի Ինգս («Սաուտհեմպտոն»), Նիկ Պոուպ («Բարնլի»), Ջեյմի Վարդի («Լեսթեր Սիթի»):

Ավարտված մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը երկրորդ տեղն Է զբաղեցրել Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտենրի ցուցակում և այդ ցուցանիշով ռեկորդ է սահմանել պաշտպանների համար (13 փոխանցում): Ավելի շատ գոլային փոխանցում է կատարել միայն Դե Բրույնեն, որը կրկնել է Թիերի Անրիի (20) ռեկորդը: Վարդին (23 գոլ) և Ինգսը (22) լավագույն ռմբարկուների ցուցակում համապատասխանաբար զբաղեցրել են առաջին և երկրորդ տեղերը: Պոուպը դարձել է առաջնության լավագույն դարպասապահներից մեկը, Իսկ Հենդերսոնն ու Մանեն «Լիվերպուլի» իրենց ակումբներում առանցքային խաղացողներից էին։ Ջորդան Հենդերսոնը ճանաչվել է մրցաշրջանի ֆուտբոլիստ լրագրողների վարկածով։

Facebook Comments