«Միլանը» մտադիր է մյուս մրցաշրջանին ընդառաջ ուժեղացնել կիսապաշտպանությունը և ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրային։

Ուրուգվայցի ֆուտբոլիստն արդեն հանդես է եկել Ա Սերիայում: 2018 թվականին նա «Սամպդորիայից» տեղափոխվել է «Արսենալ» 29 միլիոն եվրոյի դիմաց:

Ըստ լուրերի՝ 24-ամյա հարավամերիկացին չի մտնում «Արսենալի» նոր մրցաշրջանի պլանների մեջ, և ամենայն հավանականությամբ սեպտեմբերին կվերադառնա Ա Սերիա:

«Telegraph»-ի համաձայն՝ «Միլանը» ֆավորիտներ է Լուկաս Տորեյրայի տրանսֆերի համար, սակայն նրանք միակ թիմը չեն, ով ցանկանում է ձեռք բերել ուրուգվայցի ֆուտբոլիստին։ «Ֆիորենտինան» նույնպես պայքարում է Տորեյրային ձեռք բերելու համար։

Այս մրցաշրջանում Լուկասը Անգլիայի Պրեմյեր լիգայում անցկացրել է 29 հանդիպում, խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:

Facebook Comments