«Պարի Սեն Ժերմենի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը վնասվածք է ստացել մարզման ժամանակ:
«Երեկ երեկոյան մարզման ժամանակ Թոմաս Տուխելը ձգել է ձախ կոճը և ստացել է ոսկրային կոտրվածք», – ասվում է ակումբի թվիթերյան էջում:
Օգոստոսի 12-ին «ՊՍԺ»-ն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կմրցի «Ատալանտայի» հետ:
Facebook Comments