«Ռեալ Մադրիդի» պաշտպան Ռաֆայել Վարանը պատասխանատվություն է ստանձնել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղում (1:2) «Ռեալի» կրած պարտության համար:

«Սա իմ պարտությունն է: Ես պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա։ Մենք լավ էինք պատրաստվել, բայց նման կարգի սխալների համար պետք է շատ թանկ վճարել: Ես չեմ կարող նրանց բացատրել։ Ֆուտբոլում ամեն ինչ պատահում է։ Սա շատ բարդ օր է ինձ համար», – Վարանի խոսքը մեջբերում է «The Athletic»-ի լրագրող Դերմոտ Կորրիգանը։

Հենց Վարանի կոպիտ սխալներն են հանգեցրել «Ռեալի» բաց թողած երկու գոլերին։ Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել է նույնպես «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով 2:1:

Այսպիսով,«քաղաքացիները» դուրս են եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ, իսկ Մադրիդյան ակումբն ավարտել է իր ելույթները Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում:

Facebook Comments