Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին հեռանում է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնակա կայքը:

Հիշեցնենք, որ երեկ «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայից դուրս էր մնացել 1/8 եզրափակիչում։ Պատասխան խաղում իտալական ակումբը հաղթել էր «Լիոնին» սակայն դա բավարար չէր հաջորդ փուլ անցնելու համար:

Հանդիպումը տեղի է ունեցել Թուրինի
«Ալյանց» մարզադաշտում և ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի: Թուրինյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ «Լիոնի» կազմում գոլ է խփել Մեմֆիս Դեպայը:

«Յուվենտուսը» այս անհաջողությունից հետո որոշեց հեռացնել Մաուրիցիո Սարրիին, ում հետ թիմը նվաճել էր հերթական չեմպիոնական տիտղոսը:

Facebook Comments