Այսօր՝ օգոստոսի 9-ին, շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունքով իր մրցակցին իմացավ Հայաստանի չեմպիոն՝ «Արարատ-Արմենիան»։

Հայաստանի չեմպիոնը ՉԼ որակավորման առաջին փուլի շրջանակում կմրցի Կիպրոսի չեմպիոն «Օմոնիայի» հետ՝ Երևանում։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 18-19-ին։

Նշենք, որ Հայաստանի չեմպիոնը առաջին անգամ մասնակցելով եվրոգավաթներին պատմություն կերտեց`հասնելով մինչև Փլեյ-Օֆֆ փուլ, բայց մեկ քայլ չբավականացրեց «Արարատ-Արմենիային», որպեսզի ԵԼ-ի խմբային փուլում հայտնվի։

Հաջողություն ենք մաղթում մեր չեմպիոնին եվրոպական մրցասպարեզում և կարծում ենք, որ այս տարի վերջապես կկատարեն մեր երազանքը ու խմբային փուլում կհայտնվեն։

Facebook Comments