«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել «Պարի Սեն Ժերմենում», հաղորդում է «Foot Mercato»-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշն արդեն բանակցություններ է վարել Փարիզի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ: Երկխոսությունը կշարունակվի Պորտուգալիայի Չեմպիոնների լիգայի խաղերի ժամանակ։ «ՊՍԺ»-ն եվրագավաթների քառորդ եզրափակիչի խաղում օգոստոսի 12-ին կմրցի «Ատալանտայի» հետ:

«Յուվենտուսը» լքեց պայքարը։ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում իտալական ակումբը հաղթել էր «Լիոնին», սակայն դա բավարար չէր հաջորդ փուլ անցնելու համար։ Հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Հաղթողների կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռոնալդուն։

Երեկ՝ օգոստոսի 8-ին, «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին պաշտոնանկ է արվել։ Թիմը գլխավորել է Անդրեա Պիրլոն։

Facebook Comments