Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, հաղորդում է «AS»-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացին կարող է փոխարինել Պաուլու Ֆոնսեկային «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Սպասվում է, որ Ֆոնսեկան մոտ ժամանակներս կհեռանա հռոմեական ակումբից՝ թիմում տարաձայնությունների պատճառով։

Մաուրիսիոյի վերջին թիմը Լոնդոնի «Տոտենհեմ»-ն էր, որը նա լքել էր նախորդ տարվա նոյեմբերին։ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում արգենտինացուն փոխարինել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:

Հաղորդվում էր, որ Պոչետինոյի ծառայություններով հետաքրքրվում են՝ «Ինտերը», «Յուվենտուսը», «Մոնակոն» և «Նյուքասլը»: Իսպանական մամուլի համաձայն՝ անցած ձմռանը արգենտինացի մասնագետը մերժել է կատալոնական «Բարսելոնայի»երկու առաջարկները։

Facebook Comments