Հայաստանի սուպերգավաթի որոշիչ խաղում իրար հետ մրցեցին` «Նոան» և «Արարատ-Արմենիան»: Բավականին հետաքրքիր, գերլարված հանդիպում ստացվեց: Թիմերը կոշտ և կոպիտ ֆուտբոլ էին խաղում, ինչը էլ ավելի էր թեժացնում հանդիպումը:

Գոլերին սպասելու համար մեկ ժամ պահանջվեց: «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները բարձր պռեսինգ իրականացրեցին, որի արդյունքում «Նոայի» ֆուտբոլիստը սխալվեց, իսկ հաշիվը բացեց Մաիլսոն Լիման: Գոլից հետո Դավիդ Կամպանյան իր թիմին հետ քաշեց և ավելի խորքից գործեցին, իսկ «Նոան» ճնշում էր մրցակցին, որն իր արդյունքը տվեց: Ստանդարտ խաղարկման արդյունքում Դմիտրի Լավրիշչևը գրավեց «Արարատ-Արմենիայի» դարպասը` հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:

Հանդիպումը կարելի է ասել հասավ իր լարվածության գագաթնակետին: Լրացուցիչ ժամանակում «Նոան» վաստակեց 11մ. հարված, որը շատ կասկածելի էր: Դեդեչկոն հստակ իրացնելով 11մ. հարվածը հաշիվը դարձրեց 2:1, իսկ խաղավարտին Հումամեսի կարմիր քարտը վերջ դրեց հանդիպման ինտրիգին:

«Նոան» հաղթեց «Արարատ-Արմենիային» և տիրացավ Հայաստանի Սուպերգավաթին:

Շնորհավորում ենք «Նոային» հերթական գավաթին տիրանալու համար, այս թիմը իրոք հարգանքի է արժանի, մեկ տարում ֆանտաստիկ հաջողությունների հասան և շնորհիվ իրենց մարզիչ` Իգոր Պիկուշչակի:

Facebook Comments