Լոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան Վիլլիանը մոտ է «Արսենալի» հետ պայմանագիր կնքելուն:

Կողմերին մնում է պայմանավորվել վերջին մանրամասների շուրջ և ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը: Հաջորդ շաբաթ «Արսենալը» կհայտարարի 32-ամյա բրազիլացու հետ պայմանագիր կնքելու մասին, հաղորդում է «The Guardian»-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լատինամերիկացին «Արսենալի» հետ համաձայնեցրել է 3 տարվա պայմանագիր ՝ շաբաթական 100 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով:

Այս մրցաշրջանում Վիլլիանը «Չելսիում» անցկացրել է 36 հանդիպում, խփել է 9 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:

Ֆուտբոլիստը «Չելսիում» հանդես է եկել 2013թ.-ի օգոստոսից։ Երեկ նա հրաժեշտ տվեց «Չելսիի» երկրպագուներին։

Facebook Comments