«Ինտերը» հերթական դժվարին հաղթանակ է տոնել «Բրեշիայի» նկատմամբ(2-1)։ Անտոնիո Կոնտեն խոսել է խաղի մասին։

«Դա մեր չորրորդ խաղն էր ինը օրվա ընթացքում, որտեղ խաղում էին նույն ֆուտբոլիստները։ Ցանկացած արդյունք ընդունելի են նման իրավիճակում: Պետք է շնորհակալություն հայտնենք ֆուտբոլիստներին բնավորություն ցույց տալու համար։

Մենք ևս մեկ խաղ ունենք «Բոլոնիայի» հետ, ապա «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայում, Իսկ ընդհանրապես, մենք յոթ խաղ ունենք 20 օրվա ընթացքում, մինչև մենք հանգստանալու հնարավորություն ստանանք։ Դա խելագարություն է, ես նման օրացույցով չեմ տեսել որևէ այլ թիմ, դա ինձ շատ տարօրինակ է թվում։ Որոշ խաղերում պետք է հաղթել միայն տառապանքներով»,- հավելել է Կոնտեն։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here