«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով, այս մասին հայտնում է «Sport Mediaset»-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Արքայական» ակումբն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուզում է ձեռք բերել Պաուլո Դիբալային։ Որպեսզի իջեցնեն ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը «Ռեալ Մադրիդը» պատրաստ է գործարքի մեջ ներառել իր ֆուտբոլիստներից՝ Թոնի Կրոսին, կամ Իսկոյին։ Դիբալային գնելը հեշտ չի լինի, որովհետև «Յուվենտուսը» չի ցանկանում նրանից բաժանվել։

Հիշեցնենք, որ Դիբալան «Յուվենտուս» է տեղափոխվել 2015թ․-ին՝ «Պալերմոյից»։ Տրանսֆերային արժեքը կազմել է 40 մլն եվրո։ Ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 33 հանդիպման, դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինալ։ Դիբալայի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022թ․-ը։

Facebook Comments