Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը: 

Ինչպես հայտնի է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» առաջին փուլում կմրցի Կիպրոսի չեմպիոն «Օմոնիայի» հետ, որին անցնելուց հետո որակավորման 2-րդ փուլում կմրցի «Լեգիա» (Լեհաստան) – Նախնական փուլի հաղթող՝ «Դրիտա» (Կոսովո)/«Լինֆիելդ» (Հյուսիսային Իռլանդիա) այս զույգի հաղթողի հետ։ 

Վիճակահանության արդյունքում 2-րդ փուլը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» արտագնա հանդիպում կանցկացնի։

Եթե այսպես էլ չկարողանա «Արարատ-Արմենիան» հաղթահարել կիպրոսյան թիմի արգելքն, ապա պայքարը կսկսի եվրոպայի լիգայի որակաորման երկրորդ փուլից։

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 25-26-ին: 

Facebook Comments