Օգոստոսի 10-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի 2019/20 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի ներկայացուցիչները իմացան իրենց մրցակիցներին։

«Շիրակը» կմրցի ռումինական «Ստյաուայի» հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին Բուխարեստում։

Նշենք, որ անցած տարի «Ալաշկերտը» դրսում մրցել էր «Ստյաուայի» հետ և հաղթել էր 2:3 հաշվով, բայց պայքարը շարունակել այդպես էլ չկարողացավ։

«Նոան» իր պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում եվրոգավաթային հանդիպումներին։ Մեր հայկական ակումբի մրցակիցը լինելու է ղազախական «Կայրաթը», որտեղ հանդես է գալիս Կամո Հովհաննիսյանը: Ղազաստանում տիրող համաճարակային իրավիճակի հետ պայմանավորված, կարող է որոշում կայացվի, որ հանդիպումը չեզոք դաշտում անցկացվի։

«Ալաշկերտին» բաժին հասավ մակեդոնական «Ռենովա» ակումբը: Խաղը կկայանա Հայաստանում:

Հաջողություն ենք մաղթում մեր թիմերին եվրոգավաթային հանդիպումներին և հուսով ենք, որ հայ երկրպագուներին կուրախացնեն իրենց լավ ելույթներով։

Facebook Comments