Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Անդրեա Պիրլոյի՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին:

«Պիրլոյի բախտը բերել է։ Նա մարզչական կարիերան սկսում է վերևից՝ Թոփ ակումբից։ Հնարավոր է, որ ես նույնպես սկսեցի ոչ թե ներքևից, սկսեցի աշխատել «Ֆիորենտինայում», այլ ոչ թե «Յուվենտուսում»։

Կատակները մի կողմ, ես կդիտարկեի Անդրեային, եթե փնտրեի մարզիչ։ Նա հիանալի հասկանում է ֆուտբոլը, ինչպես Դանիլե Դե Ռոսսին։ Ես կցանկանայի նրա հետ աշխատել։

Պիրլոն նոր ճանապարհ է բացում, հետևելու ենք նրան։ Հաջողություն եմ մաղթում Անդրեային», – ասել է Մանչինին «La Gazzetta dello Sport»-ին։

Նշենք, որ վերջերս «Յուվենտուսը» հեռացրեց Մաուրիցիո Սարրիին, իսկ նոր մարզիչ նշանակեց` Անդրեա Պիրլոյին։

Facebook Comments