«Ռեալ Մադրիդի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, ով վարձավճարով հանդես է գալիս «Սևիլիայում», կարող է ակումբային գրանցումը փոխել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, այս մասին հայտնում է «Sky Sport Italia»-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են՝ «Լացիոն», «Նապոլին»և «Չելսին»:

Հաղորդվում է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Ռեգիլոնին դիտարկում է որպես ձախ պաշտպան Մարկոս Ալոնսոյին հնարավոր փոխարինող: Նա ցանկանում է իսպանացի պաշտպանին դարձնել հիմնական կազմի խաղացող։

«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել իսպանացուն 18 միլիոն ֆունտի դիմաց։

Հիշեցնենք, որ Ռեգիլոնը «Ռեալի» սան է, իսկ 2019-ի ամռանը նա «Սևիլիայում» մեկ տարվա վարձավճարով էր տեղափոխվել: Վարձակալության ժամկետը լրանում է օգոստոսի վերջին։

Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 31 հանդիպման, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Ռեգիլոնը Եվրոպայի Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն է դարձել 1/8 եզրափակչի խաղում: Նա առաջին գնդակն է խփել «Ռոմայի» դարպասը (2: 0):

Facebook Comments