«Լիվերպուլն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Օլիմպիակոսի» ձախ պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասի տեղափոխության մասին:

24-ամյա հույն ֆուտբոլիստը «Լիվերպուլի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր, որի հստակ ժամկետը չի նշվում: Նոր թիմում Ցիմիկասը հանդես կգա 21 համարի մարզաշապիկով։ Տրանսֆերի գումարը չի հրապարակվում, սակայն հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը 13 միլիոն եվրո կարժենա անգլիական ակումբի համար։

Ցիմիկասը «Օլիմպիակոսի» սան է։ Անցած մրցաշրջանում մասնակցել Է Հունաստանի առաջնության 20 հանդիպման, դարձել 5 գոլի հեղինակ։

Facebook Comments