«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Ռեալ Սոսյեդադում», կվերադառնա «Արքայական» ակումբ, հաղորդում է «Marca»-ն։ .

Աղբյուրի համաձայն՝ Էդեգորը չի շարունակի հանդես գալ «Ռեալ Սոսյեդադում»։ Հիշեցնենք, որ վարձավճարը նախատեսված էր «1+1» ձևաչափով։ «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ուզում է իր թիմում տեսնել Մարտին Էդեգորին։

Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 31 հանդիպում, խփել է 4 գոլ և կատարել է 7 գոլային փոխանցում։

Մարտին Էդեգորը մադրիդյան գրանդ ակումբ էր տեղափոխվել 2015թ․ին։

Facebook Comments