Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալեց «Սաուտհեմպտոնին»:

Դաշտի տերերի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սերխիո Ագուերոն անցկացրեց 350-րդ հանդիպումն «Մանչեսթեր Սիթիի» կազմում, հայտնում է «քաղաքացիների» թվիթերյան էջը:

31-ամյա ֆուտբոլիստի դուբլն օգնեց նրա թիմին հաղթել «Սաուտհեմպտոնին»։ Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով, «Սիթին» դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթիի» գործող ֆուտբոլիստներից ավելի շատ հանդիպումներ ունի միայն Դավիդ Սիլվան (396):

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here