«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի մասին, որտեղ իտալական ակումբը հաղթեց «Բայերին»(2:1)։

«Մենք շատ գոհ ենք, որովհետև դա շատ լավ հանդիպում էր։ Մենք պատրաստվել էինք այս խաղին շատ ճիշտ, երբեք չենք թողել «Բայերին» հանգիստ տիրել գնդակին, մենք արեցինք այն, ինչ սովորել էինք մարզմանը։ Ինչպես ես միշտ ասում եմ, մենք կարող էինք սպանել խաղն ավելի շուտ և մի փոքր հանգստանալ։ Մենք ընդհանրապես չենք թողել շատ պահեր ստեղծի հակառակորդը՝ մեր տուգանային հրապարակում։ Մենք ունեինք բազում պահեր, որպեսզի խփեինք երկու և ավելի գոլ։

Մենք հնարավորություն ունենք խաղալ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում, այնպես, որ պետք է գոհ լինենք, բայց վաղվանից պետք է պատրաստվել հաջորդ հանդիպմանը։ Մենք ուզում ենք մաքսիմումը անել։ Մենք ուզում ենք անցնել բոլոր ճանապարհը», — Կոնտեի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։

Facebook Comments