«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն հայտարարել է, որ պատրաստ է խաղալ հռոմեական ակումբում մինչև կարիերայի ավարտը։

«Ես մտադիր եմ մնալ «Լացիոյում» մինչև իմ կարիերայի ավարտը։ Ես երեք տարվա պայմանագիր կկնքեմ «Լացիոյի» հետ։ Այն լռանում է 2025թ․-ին, երբ ես կդառնամ 35 տարեկան։ «Լացիո» տեղափոխվելուց առաջ, ես պարբերաբար շփվում էի «Նապոլիի» հետ, բայց տարբեր պատճառներով մենք համաձայնության չհասանք։ Նեապոլը այն քաղաքն է, որտեղ ես ծնվել եմ, ես միշտ նրանց կհետևեմ սիրով։ Բայց ինչ ինձ «Լացիոն» տվեց, անգին է»,- Իմոբիլեի խոսքերը մեջբերում է «Corriere dello Sport»-ը։

Իտալացի հարձակվողը հանդես է գալիս «Լացիոյում» 2016թ․-ից։ Նախորդ մրցաշրջանում Ա Սերիայում «Լացիոն» զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Իմոբիլեն տիրացավ «Ոսկե խաղակոշիկին», դարձավ եվրոպական առաջնության լավագույն ռմբարկու՝ առաջ անցնելով Ռոբերտ Լևանդովսկիից և Կրիշտիանու Ռոնալդուից։

Facebook Comments