«Մանչեսթեր Յունայթեդը» բավականին երկար ժամանակ բանակցում էր «Բորուսիա Դորտմունդի» հետ՝ Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի շուրջ։ Բանակցությունները արդյունք չտվեցին։ Սանչոն կմնա «Բորուսիա Դորտմունդում»։

«ESPN»-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է այլ ֆուտբոլիստներին դիտարկել Սանչոյի տրանսֆերի ձախողումից հետո։ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստը Ուսման Դեմբելեի տարբերակը։ Մանկունիացիները նույնիսկ ոչ պաշտոնական բանակցություններ են անցկացրել, որոնցում քննարկել են ֆրանսիացու հնարավոր վարձակալությունը մեկ մրցաշրջանով՝ հետագայում տրանսֆերը գնելու համար: Սակայն անգլիական ակումբը դեռ առաջարկներ չի արել 23-ամյա հարձակվողի համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ցանկանում է վաճառել Դեմբելեին և այն գնահատում է մոտավորապես 56 մլն եվրո: Ըստ ԶԼՄ-ների, կատալոնական ակումբը մտադիր է բաժանվել 12 ֆուտբոլիստներից:

Դեմբելեն 2017-ի օգոստոսին «Բորուսիա Դորտմունդից» էր տեղափոխվել «Բարսելոնա»: Նախորդ մրցաշրջանում հարձակվողը Իսպանիայի առաջնությունում մասնակցել է ընդամենը 5 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ

Facebook Comments