«Չելսին» պլանավորում է վերսկսել բանակցությունները «Բայերի» հետ՝ Կայ Հավերցի տրանսֆերի շուրջ, այս մասին հաղորդում է «ESPN»-ը։

Բանակցությունները կանգ էին առել, քանի որ «Բայերը» մասնակցում էր Եվրոպայի լիգային, իսկ երեկ թիմը պարտվեց «Ինտերին» և լքեց մրցաշարը։

Բանակցությունները գերմանական ակումբի հետ կվարի Պետր Չեխը, ով նաև մեծ ներդրում ունի Տիմո Վերների տրանսֆերի կայացման մեջ։

«Չելսին» և «Բայերը» պետք է ֆինանսական հարցերով համաձայնության հասնեն։ Անձամբ Հավերցը լոնդոնյան ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրեց՝ 8 մլն եվրո աշխատավարձով։

21-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայում «Բայերի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, խփել է 12 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում։

Facebook Comments