Եվրոպայի լիգայում հայտնի դարձան կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները: Տիտղոսի համար պայքարը կշարունակ են`«Սևիլիան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը» և «Շախտյորը»:

Օգոստոսի 16-ին առաջին կիսաեզրափակիչում կհանդիպեն`«Սևիլիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Հանդիպումը կկայանա Գերմանիայի Քյոլն քաղաքի «Ռայն-էներգի» մարզադաշտում։

Օգոստոսի 17-ին կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն` «Ինտերը» և «Շախտյորը»: Հանդիպումը կկայանա Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում՝ «Էսպրիտ Արենա» մարզադաշտում։

Բոլոր չորս ակումբներն էլ ավելի վաղ դարձել էին Եվրոպայի լիգայի հաղթող։ «Սևիլիան» 5 անգամ դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող, և դա մրցաշարի ռեկորդ է։ «Ինտերը» 3 անգամ հաղթել է մրցաշարում։ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Շախտյորը» Եվրոպայի լիգայի մեկական հաղթողներ են:

Facebook Comments