«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին խոսել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման մասին։

«Կարծում եմ մենք արժանի էինք «Վուլվերհեմպտոնի» նկատմամբ հաղթանակին։ Մենք համբերատար սպասեցինք հարմար պահի և օգտագործեցինք այն։ Հաջորդ հանդիպմանը մենք պետք է հանդիպենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, այն ամենամեծ ակումբն է աշխարհի, բայց մենք պատրաստ կլինենք։ Մենք կենտրոնացած ենք հաջորդ հանդիպման վրա։ Մենք արել ենք հնարավոր ամեն բան, ինչպես միշտ։ Խաղալ նրանց դեմ շատ դժվար կլինի, բայց մենք կմտնենք դաշտ միայն հաղթանակի համար»,- Լոպետեգիի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Նաև նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» քառորդ եզրափակչում հաղթեց «Կոպենհանգենին»(1:0):

Facebook Comments