«Լիվերպուլի» ղեկավարությունը մտադիր չէ ձեռք բերել «Բավարիայի» իսպանացի ֆուտբոլիստ Տիագո Ալկանտարային`այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է «Sky Sport»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստը ուզում է կարիերան շարունակել «Լիվերպուլում», բայց անգլիական ակումբն այս պահին լիովին գոհ է իր կիսապաշտպանների ցուցադրած խաղից։ «Լիվերպուլը» մտադիր է Ալկանտարային գնել ապագայում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, որ Տիագո Ալկանտարան համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, բայց «Բավարիան» դեռ վերջնական որոշում չի կայացրել ֆուտբոլիստի հարցով։

Տիագո Ալկանտարայի գործող պայմանագիրը գերմնական գրանդ ակումբի հետ գործում է մինչև 2021թ․-ը։

2019/20 մրցաշրջանում Բունդեսլիգայում Ալկանտարան մասնակցել է 24 հանդիպման, խփել է 3 գոլ։

Facebook Comments