«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը հայտնել է, որ կորոնավիրուսին հայտնաբերել են թիմի ֆուտբոլիստներից մեկի մոտ, ովքեր նախամրցաշրջանային պատրաստություն են սկսել:

«Ֆուտբոլիստը ախտանիշներ չունի, նա առողջ է և գտնվում է կարանտինում՝ իր տանը։ Ակումբն այդ մասին հայտնել է համապատասխան մարզական մարմիններին։ Բոլոր ֆուտբոլիստներն, ովքեր շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստի հետ, թեստավորվել են։

Ֆուտբոլիստը չի շփվել գլխավոր թիմի խաղացողներից ոչ մեկի հետ, որոնք Լիսաբոն կմեկնեն այս հինգշաբթի՝ Չեմպիոնների լիգային մասնակցելու համար», — Հաղորդվում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կմրցի գերմանական «Բավարիայի» հետ։ Խաղը կկայանա օգոստոսի 14-ին Լիսաբոնում։

Facebook Comments