«Միլանը» մտադիր է վերադարձնել «Չելսիի» կիսապաշտպան Թեմուե Բակայոկոյին, որը վարձավճարով հանդես էր գալիս իտալական ակումբում՝ 2018/19 մրցաշրջանում:

«Միլանը» հաջորդ մրցաշրջանին է պատրաստվում և մտադիր է ուժեղացնել կիսապաշտպանությունը։ Դիտարկվում էր նաև ամբողջական տրանսֆերը սակայն «Չելսին» բարձր գումար է առաջարկում, այդ պատճառով «Միլանը» կարող է վարձակալել Բակայոկոյին, այնուհետև գնել ամբողջական տրանսֆերը։

Լոնդոնցիները ֆրանսիացուն կարող են վարձակալել մոտ 3 միլիոն եվրոյով՝ 35 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ, հաղորդում է «Sky Sport Italia»-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Անցած մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս «Մոնակոյում»։ Ֆրանսիայի առաջնությունում Բակայոկոկն անցկացրել է 20 հանդիպում, խփել է 1 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments