«Այաքսի» կիսապաշտպան Քուինսի Պրոմեսը կարող է դառնալ «Արսենալի» ֆուտբոլիստ, հայտնում է «The Sun»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը 28-ամյա հոլանդացու համար պատրաստ է վճարել 28 միլիոն եվրո։

«Այաքսի» հետ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը, տրանսֆերային արժեքը գնահատվում է 17,5 միլիոն եվրո:

Անցած մրցաշրջանում Պրոմեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, խփել է 16 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում:

Facebook Comments