«Ատալանտայի» կիսապաշտպան Մարիո Պաշալիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «ՊՍԺ»-ի հետ հանդիպման արդյունքը (1:2):

«Ափսոս։ Մենք այդքան մոտ էինք նպատակին, բայց սա Չեմպիոնների լիգան է։ Ուժեղ թիմերը կարող են երկու րոպեում երկու գոլ խփել։ Իհարկե, մենք հիասթափված ենք։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք արժանապատվորեն պատրաստվել հաջորդ մրցաշրջանում հանդես գալուն։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք, բայց «ՊՍԺ»-ն շատ բարդ մրցակից է։ Կարծում եմ՝ «Ատալանտան» ապացուցել է, որ կարող է պայքարել լուրջ մրցակիցների դեմ», – Պաշալիչի խոսքը մեջբերում Է «Sky Sport Italia»-ն։

Այսպիսով «Պարի Սեն Ժերմենը»
դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Լայպցիգ»- «Ատլետիկո» զույգի հաղթողի հետ: «Ատալանտան» ավարտեց ելույթները Չեմպիոնների լիգայում:

Facebook Comments