«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է շարունակել աշխատանքն «Արսենալում», հաղորդում է «ESPN»-ը:

«Զինագործներն» այս պահին Անգլիայի Պրեմիեր լիգայում դժվարություններ ունեն, իսկ ներկայիս մարզիչ Ունաի Էմերին քննադատության է ենթարկվում։ Պորտուգալացի մարզիչը ցանկություն է հայտնել գլխավորել լոնդոնյան ակումբը իսպանացու պաշտոնանկության դեպքում։

Մոուրինյոն առանց աշխատանքի է գտնվում 2018 թվականի դեկտեմբերից, երբ նրան հեռացրել են «Մանչեսթեր Յունայթեդից»։

Այս պահին «Արսենալը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, 10 տուրից հետո հավաքելով 16 միավոր:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here