«ՊՍԺ»-ի նախագահ Նասսար Ալ-Խելաիֆին կիսվել է իր տպավորություններով 1/4-րդ եզրափակչում թիմի հաղթանակի կապակցությամբ։ Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-ն հաղթեց «Ատալանտային»(2:1) և դուրս եկավ 1/2-րդ կիսաեզրափակիչ։

«Սա շատ յուրահատուկ օր է, ուղղակի հիանալի։ Կիսաեզրափակիչ մտնելը անհրաժեշտ էր, որպեսզի փոխվել մեր հոգեբանությունը։ Ֆուտբոլիստները տրվեցին խաղին 200%-ով, ես շատ հպարտ եմ։ Բոլորը ասում էին, որ «ՊՍԺ»-ն պատրաստ չէ Չեմպիոնների լիգայի համար։ Մենք դեռ շատ հեռու ենք մեր նպատակներից, բայց հիմա մեր նպատակը եզրափակչի մասին չէ, այլ կիսաեզրափակչի։

Նեյմարը և Մբապպեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստների շարքում են։ Նրանք շատ են փոխել մեր թիմը։ Նեյմարը և Մբապպեն մնում են։ Նրանք երբեք չեն հեռանա «ՊՍԺ»-ից», — Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում «RMC Sport»-ը։

Այսօր կկայանա «Լայպցիգ»- «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումն, որի հաղթողը կմրցի «ՊՍԺ»-ի հետ։

Facebook Comments