«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան որոշել է նոր մրցաշրջանից առաջ փոխել խաղային համարը:

Արքայական ակումբի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ 28-ամյա բելգիացի ֆուտբոլիստը առաջիկա մրցաշրջանում հանդես կգա 1 համարի մարզաշապիկով: Ավելի վաղ Տիբոն խաղադաշտ էր դուրս եկել՝ 13 համարով։

Կուրտուան «Ռեալի» գույները պաշտպանում է 2018 թվականից, իսկ ավելի վաղ խաղացել է «Չելսիում», «Ատլետիկոյում» և «Գենկում», որի սանն է:

Անցած մրցաշրջանում Կուրտուան մասնակցել է իսպանական Պրիմերայի 34 հանդիպման և բաց է թողել 20 գոլ: Այդ ցուցանիշով նա լավագույնն էր առաջնությունում և նվաճել է Սամորայի գավաթը։

Facebook Comments