իտալական «Միլանի» դարպասապահ Պեպե Ռեյնան կարող է փոխել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Sky Sport Italia»-ի փոխանցմամբ՝ Ռեյնան մոտ է Իսպանիա վերադառնալուն։ Դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիան»։ 37-ամյա ֆուտբոլիստի և ակումբի միջև բանակցություններն ընթանում են առաջին փուլում։

Վերջին կես տարում իսպանացի դարպասապահն անցկացրել է «Աստոն Վիլայում»՝ վարձավճարով։

Ռեյնան «Աստոն Վիլլայի» կազմում Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցել է 12 հանդիպման և բաց է թողել 20 գոլ: Պեպեի պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է ևս մեկ տարի։ Ռեյնան «Միլանում» պահեստային դարպասապահ էր դարձել, որի պատճառով նա ցանկանում է լքել ակումբը։

Ռեյնան կատալոնական «Բարսելոնայի» սան է, որի կազմում նա խաղացել է միայն երկու մրցաշրջան, իսկ հետո տեղափոխվել է «Վիլյառեալ»:

Facebook Comments