Արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան այս ամռանը կարող է հեռանալ Թուրինի «Յուվենտուսից»:

«Tuttosport»-ի փոխանցմամբ` «Ծեր սինյորայի» ղեկավարությունը 26-ամյա ֆուտբոլիստին տրանսֆերի է հանել։

Արգենտինացու վաճառքից ստացված գումարի դիմաց իտալական գրանդ ակումբը մտադիր է միջին գծի ֆուտբոլիստներ գնել։ «Յուվենտուսի» թիրախում են երեք ֆուտբոլիստներ՝ Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ»), Իսկոն և Մարկո Ասենսիոն (երկուսն էլ՝ «Ռեալ»):

Անցած մրցաշրջանում Դիբալան 33 հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում, խփել է 11 գնդակ և կատարել 10 արդյունավետ փոխանցում: Արգենտինացու գործող աշխատանքային պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022թ․-ի ամառը։

Facebook Comments