Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող էր կարիերան վերսկսել Իսպանիայում:

Ըստ «Le10sport.com»-ի տեղեկությունների համաձայն՝ վերջերս ֆրանսիացի մասնագետը առաջարկ է ստացել «Բարսելոնայից», որը ցանկանում է փոխարինել գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին և թիմի համար նոր մարզիչ է փնտրում հաջորդ մրցաշրջանի նախաշեմին: Սակայն Վենգերը մերժել է կապտանռնագույններին և որոշել կենտրոնանալ ՖԻՖԱ-ում իր աշխատանքի վրա։

Նշվում է, որ «Արսենալից» հեռանալու պահից Վենգերը ստացել է մի քանի գայթակղիչ առաջարկներ, սակայն ամեն անգամ պատասխանել է մերժումով:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Վենգերը զբաղեցրել էր ՖԻՖԱ-ի համաշխարհային ֆուտբոլի զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնը։ «Արսենալը» ֆրանսիացին մարզել է 1996-2018թ-ին: Նրա գլխավորությամբ «Արսենալը» նվաճել է 17 տիտղոս։

Facebook Comments