«Այաքսի» պաշտպան Դոննի Վան դե Բեկը կարող է փոխել ակումբային գրանցում այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է «Evening Standard»-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ուզում է ուժեղացնել կենտրոնական գոտին և կարող է բանակցել հոլանդական ակումբի հետ՝ Վան դե Բեկի տրանսֆերի շուրջ, եթե անգլիական ակումբը չկարողանա ձեռք բերել «Աստոն Վիլլայի» ֆուտբոլիստ Ջեկ Գրիլիշին։

Ավելի վաղ գլխավոր հավակնորդը Վան դե Բեկի համարվում էր «Ռեալ Մադրիդը», բայց մադրիդյան ակումբը պատրաստ չէ հոլանդացի ֆուտբոլիստի համար վճարել ահռելի գումար՝ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով։

Վան դե Բեկի տրանսֆերային արժեքը գնահատվում է 44-50 մլն եվրո։

Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը Հոլանդիայի առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման, խփել է 8 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում։

Facebook Comments